Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Նրսես Պողոսյանը 6 օր տեւած հացադուլից եւ ջրադուլից հետո շատ հյուծված է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Լիան: Նա նշեց, որ փետրվարի 3-ին ներսեսի մայրն ու եղբայրը փորձել են տեսակցել նրան, սակայն, շատ թույլ է եղել եւ չեն կարողացել նրան տեսնել:
Ներսես Պողոսյանին նշանակվել է հատուկ սննդակարգ՝ կազդուրվելու համար:
«Նա հյուծված, թույլ է եւ արդեն սնունդ ենք ուղարկել, որպեսզի ջրադուլից հետո կազդուրվի: Երկուշաբթի նրան տեսակցելու ենք եւ հասկանալու՝ ինչ վիճակում է նրա առողջական վիճակը»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ներսես Պողոսյանը ջրադուլով եւ հացադուլով պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը: Նա ջրադուլը դադարեցրել է փետրվարի 3-ի առավոտյան:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:



























