Կիեւում կայացել է Ուկրաինայի ժողովրդական արվեստի ազգային միության անդամ, Ուկրաինայի դիզայներների միության անդամ Մարինա Սարկիսյանի «Ուկրաինական հոգի հայկական սրտով» հեղինակային ցուցահանդեսի բացումը։
AnalitikaUA.net-ը, վկայակոչելով Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունը, հայտնել է, որ ցուցահանդեսի բացումը կայացել է «Աուտենտիկա» մշակութաբանական ստուդիայի նախագծի ու Կիեւի մշակույթի ու արվեստի ազգային համալսարանի գիտական գրադարանի «Ազգի գանձ» կրթական նախագծի շրջանակում։
Ուկրաինայի Հայերի միության ներկայացուցիչը ողջույնի խոսք է փոխանցել Կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանի անունից, շնորհավորելով նկարչուհուն Ուկրաինայում առաջին անհատական ցուցահանդեսի բացման կապակցությամբ։
Ցուցահանդեսին բացմանը մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի ղեկավար Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի ժողովրդական արվեստի վաստակավոր արտիստ Տամարա Վակուլենկոն, Կիեւի քաղաքային ուսուցչի տան տնօրեն Ռուսլան Ռուդկովսկայան, Գեղեցիկ արվեստի ակադեմիայի տնօրենի՝ դաստիարակչական աշխատանքների հարցով տեղակալ Օլգա Իգնաշեւան, նաեւ Ուկրաինայի հայերի միության, Կիեւի ու տարածաշրջանային հայկական համայնքների ներկայացուցիչները, նկարչուհու արվեստի երկրպագուները ու ընկերները Ուկրաինայի տարբեր մարզերից ու մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը։
Դեկորատիվ կիրառական արվեստի վարպետ Մարինա Սարկիսյանը աշխատում է տարբեր ժանրերում, սակայն նախապատվությունը տալիս է Պետրիկովյան գեղանկարին։ Մարինայի խոսքով ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 60 նկար, որոնց վրա նա աշխատել է 2009-ից սկսած։



























