Նավը, որում նվազագույնը 19 մարդ է եղել, խորտակվել է Ինդոնեզիայի արեւելյան ափերի մոտ, արդյունքում 7 մարդ զոհվել է: Այս մասին «Սինհուա»-ին հայտնել է տարերային աղետների դեմ պայքարի նահանգային գործակալության ղեկավարը:

Նրա խոսքով՝ կորած նավի որոնումներ են սկսվել, որին մասնակցում են Ռազմածովային ուժերը, փրկարարաորոնողական ծառայության եւ գործակալության աշխատակիցները: