Հնդկաստանի իշխանությունները ապրիլի 1-ից ավելի քան 300 հազար ռուփի արժողությամբ (4.4 հազար դոլար) գործարքը հանցագործություն կհամարեն եւ կպատժեն տուգանքով։ Հնդկաստանի կառավարության հարկային հարցերով քարտուղար Հասմուքհ Ադհիան հայտնել է, որ տուգանքի չափը հավասար է լինելու ստացված գումարին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Եթե դուք 400 հազար կանխիկով գործարք եք կատարում, տուգանքը կկազմի 400 հազար։ Տուգանքը կդրվի գումարը ստացողի վրա, եթե ինչ–որ մեկը խանութում թանկարժեք ժամացույց գնի եւ կանխիկ վճարի դրա դիմաց։ Այդ դեպքում տուգանքը կվճարի խանութի տերը»,– ասել է Ադհիան NDTV–ի եթերում։
Նրա խոսքով՝ այդ քայլն ուղղված է կաշառակերության եւ ապօրինի հարստացման դեմ պայքարին։



























