Միլանի դատարանը վճռել է գործ բացել պատգամավոր Լուկա Վոլոնտեի դեմ։ Նրան մեղադրում են փողերի լվացման մեջ, գրում է Corriere della Sera իտալական պարբերականի լրագրող Միլենա Գաբանելին, որը իտալական Rai հեռուստառադիոընկերության եթերում պատմել է, թե ինչպես են Բաքվից գումարներ փոխանցվում իտալացի պատգամավոր հաշվին։
«Եվրապատգամավորներից ոչ մեկը չի ժխտում, որ ադրբեջանցի գործընկերներից գոնե մեկ տարա սեւ խավիար է ստացել։ Բայց դա մանրուք է՝ ի համեմատ նրա, ինչ ստացել է Լուկա Վոլոնտեն, երբ ղեկավարում էր Եվրախորհրդարանի ամենախոշոր խմբակցությունը՝ ԵԺԿ–ն։ Նա ադրբեջանցի պատգամավոր եւ լոբբիստ Սուլեյմանովից 10 մլն եվրո է ստացել, որը փոխանցվում էր ամսական 100 հազարի տեսքով։ Ընդ որում, ե՛ւ Ադրբեջանում ուղարկողը, ե՛ւ Իտալիայում ստացողը ՀԿ–ն էր, որն իր գլխավոր գործունեությունն էր համարում մարդու իրավունքների պաշտպանությունը։ Գումարը նստում էր անոնիմ ընկերությունների հաշվին, որոնք գրանցված են Բելիզում, Սեյշելյան եւ Վիրգինյան կղզիներում։
Մեկ տարի անց կասկածներ առաջացան իտալական բանկի մոտ, որտեղից Վոլոնտեն գումար էր ստանում։ Բանկն էլ հենց դիմել էր Միլանի դատախազություն։ Վոլոնտեն փիլիսոփայորեն արձագանքեց կատարվեցին. «Չեմ հասկանում, թե որն է խնդիրը»։
Դատարանը պարզելու է, թե արդյոք Վոլոնտեն այդ գումարը փոխանցել է գործընկերներին, որպեսզի ազդի Ադրբեջանում մարդու իրավունքների մասին բանաձեւերի քվեարկության ընթացքի վրա։



























