Սեւծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. ծրագրային առաջարկների ներկայացման առաջին փուլը մեկնարկել է 2017թ.-ի հունվարի 31-ին, ժամը 14:00, իսկ դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2017թ.-ի մայիսի 31-ը:

Ծրագրային առաջարկների ներկայացման մեկնարկը բաց է Ծրագրի բոլոր թեմատիկ նպատակների եւ առաջնահերթությունների համար.

Նպատակ 1. Խթանել գործարարությունը եւ ձեռներեցությունը Սեւծովյան ավազանում

Առաջնահերթություն 1․1 - համատեղ խթանել գործարարությունը եւ ձեռնարկատիրական գործունեությունը՝ զբոսաշրջության եւ մշակույթի ոլորտներում

Առաջնահերթություն 1․2 - բարձրացնել անդրսահմանային առեւտրի հնարավորություններն ու արդիականացումը գյուղատնտեսության եւ հարակից ոլորտներում:

Նպատակ 2. Խթանել Սեւծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանության համակարգումը եւ ծովային աղբի արտանետման համատեղ կրճատումը.

Առաջնահերթություն 2․1 - Բարելավել շրջակա միջավայրի համատեղ դիտանցումը (մոնիտորինգ),

Առաջնահերթություն 2․2 - Խթանել ընդհանուր հանրային իրազեկումը եւ գետերի ու ծովային աղբի նվազեցմանն ուղղված համատեղ գործողությունները:

Ծրագրային առաջարկների ներկայացման առաջին փուլում Ծրագրի երկու թեմատիկ նպատակների իրականացման համար ԵՀԳ ընդհանուր բյուջեն կազմում է 19,655,625.60 եվրո: ԵՀԳ ներքո տրամադրվող դրամաշնորհը կկազմի ծրագրի ծախսերի 92%-ը (յուրաքանչյուր առաջատար եւ ծրագրի գործընկերոջ համար):

Ազգային համաֆինանսավորումը պետք է կազմի ծրագրի ծախսերի առնվազն 8%-ը, հաշվարկված յուրաքանչյուր առաջատար եւ ծրագրի գործընկերոջ բյուջեին համապատասխան: Ծրագրային առաջարկների իրականացման համար տրամադրված ցանկացած դրամաշնորհ պետք է լինի հետեւյալ նվազագույն եւ առավելագույն շեմում.

Առաջնահերթություն   նվազագույն գումար (եվրո)  առավելագույն գումար (եվրո)

Առաջնահերթություն 1.1       500.000,00                                       1.500.000,00

Առաջնահերթություն 1.2       300.000,00                                       700.000,00

Առաջնահերթություն 2.1       500.000,00                                       1.000.000,00

Առաջնահերթություն 2.2       300.000,00                                       1.000.000,00

Դիմորդները պետք է լրացնեն եւ ներկայացնեն հայտադիմումները էլեկտրոնային եղանակով` Ծրագրի էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի միջոցով (e-MS) – http://ems-bs.mdrap.ro

Ծրագրային առաջարկների ներկայացման նպատակով դիմորդների համար նախատեսված ԵՀԳ Սեւծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. Համատեղ գործառնական ծրագրի ընդհանուր փաթեթը հասանելի է Ծրագրի պաշտոնական կայքում: 

Դիմումների ներկայացման ժամանակացույց

Ծրագրի քարտուղարության կողմից ցանկացած պարզաբանում ստանալու վերջնաժամկետն է 2017թ.-ի մայիսի 17-ը:

Ծրագրի քարտուղարության կողմից պարզաբանումների ներկայացման վերջնաժամկետն է 2017թ.-ի մայիսի 24-ը:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2017թ.-ի մայիսի 31-ը, ժամը 24.00:

Պարզաբանումներ ստանալու նպատակով նամակները պետք է ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեին: [email protected]