«Յունիբանկը» սկսել է հաճախորդների դիմումների հետ աշխատանքի ավտոմատացումն ու կենտրանոցումը` CRM համակարգի հիման վրա։ Նախագծի գործընկերը «Protobase Laboratories» ընկերությունն է, որի հետ բանկը հագործակցում է սկսած 2013 թվականից ՏՏ նորագույն լուծումների ներդրման ուղղությամբ:
Հաճախորդների դիմումների մշակման ժամանակակից համակարգի գործարկումը, որը «Protobase Laboratories»–ի սեփական մշակումն է, թույլ կտա բանկին կարճ ժամկետներում եւ նվազագույն ծախսերով ստեղծել միասնական տեղեկատվության ընդհանուր բազա, բարձրացնել կոլեկտիվ աշխատանքի արդյունավետությունը եւ ապահովել հաճախորդների հետ հետադարձ կապի օպերատիվությունը։ CRM-համակարգը ոչ միայն տեղեկատվության կենտրոնացման համար է, այլ նաեւ թույլ է տալիս բանկի ստորաբաժանումներին գործել համակարգված եւ վերահսկել աշխատանքի արդյունավետությանը։
CRM–համակարգի օգտագործման առավելություններից մեկը նաեւ բանկ ներկայացված դիմումների` բողոքների, դժգոհությունների, առաջարկությունների մշակման ժամկետների էական կրճատումն է, բանկի նկատմամբ հաճախորդի լոյալության եւ վստահության մակարդակի բարձրացումը։ Ստացված վերլուծության հիման վրա բանկը կկարողանա բացահայտել եւ վերացնել հաճախորդների դժգոհությունների առաջացման պատճառները, ինչը մանրածախ ուղղվածության բանկի գերակայություններից մեկն է` հաճախորդների սպասարկումը բարելավելու համար։
Նոր CRM-համակարգը կընդունի հաճախորդների դիմումները հաղորդակցման բոլոր ուղիներով` գրավոր, էլեկտրոնային փոստի, տեղեկատու կենտրոնի, բանկի կայքերի հետադարաձ կապի եւ սոցիալական ցանցերի միջոցով։
Այժմ համակարգը գտնվում է թեստավորման փուլում, իսկ 2017 թվականի փետրվարին արդեն կհանձնվի շահագործման։
«Յունիբանկը» միշտ ակտիվ ներդրումներ է իրականացրել ՏՏ ոլորտում` բիզնեսի ծավալների ավելացմանը համապատասխան։ Մանրածախ ուղղվածության դինամիկ զարգացումը, բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը եւ նորագույն ծառայությունների ու լուծումների մշտական ներդրումը հանգեցնում են հզորությունների աճի եւ բոլոր բիզնես գործընթացներում ՏՏ ենթակառուցվածքի կայուն աշխատանքի ապահովման անհրաժեշտության։


























