Հայաստանում առաջարկում են բարձրացնել հարկերի չվճարման համար քրեական պատժի շեմը։ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ներկայացվել է փետրվարի 6-ի ԱԺ լիագումար նիստին։
Հիմա, ըստ ՔՕ 205–րդ հոդվածի, ազատազրկումը սպառնում է առանձնապես խոշոր չափերով ՝ ավելի քան 2 մլն դրամ, հարկերը միտումնավոր չվճարողներին։ Սակայն միտումնավորության ձեւակերպում տրված չէ ու գործնականում այն թողված է հարկային տեսուչների ու քննիչների հայեցողությանը։ Այս հոդվածով քրեական գործեր, որպես կանոն, չեն հարուցվում՝ բիզնեսը բավական է ժամանակին «հասկանա», թե ինչպես պայմանավորվի մեկի կամ մյուսի հետ։ Օրինագիծը պատրաստած Արդարադատության նախարարությունն այդ կապակցությամբ փորձել է փակել մանիպուլյացիաների տարածքը։ Չարագործներ կհամարվեն նրանք, ովքեր հաշվետվության մեջ կանխավ կեղծ տեղեկություններ կընդգրկեն, կօգտագործեն կեղծ փաստաթղթեր հարկային բազայի կրճատման համար։ Միաժամանակ առաջարկվում է բարձրացնել քրեական պատժի շեմը՝ 2-ից 4 մլն դրամ։


























