Սպիտակի շրջանի Հարթագյուղ համայնքում 51-ամյա տղամարդու ինքնասպանության պատճառը կնոջ հետ անհամերաշխությունն է եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարթագյուղի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Մաթոսյանը:

Նրա խոսքով՝ նորմալ ընտանիք է եղել, 3 երեխա ուներ ու հաճախ էր գնում խոպան, բայց այս տարի չէր գնացել: Ինքնասպանություն գործած անձը՝ Հ.Հ.-ն ծնվել ու ապրում էր այդ գյուղում:

Հիշեցնենք, որ Սպիտակի շրջանի Հարթագյուղ համայնքում փետրվարի 3-ին 51-ամյա տղամարդը ինքնասպան է եղել՝ գոմում գերանից պարանով կախվելով:

Դին հայտնաբերել է նրա համագյուղացին ժամը 18:50-ի սահմաններում:

Ոստիկանության հայտնած տվյալներով՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, կատարվում է քննություն: