Հայաստան ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 05:54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աբովյան փողոցում՝ Ազգային գրադարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 58 հասցեի մոտակայքում «Nissan Tiida» մակնիշի 90 GO 090 համարանիշի (վարորդ՝ 29-ամյա Արտակ Զ.) ավտոմեքենան բախվել է կայանված «MAN» մակնիշի 931 OV 61 համարանիշի (վարորդ՝ 40-ամյա Արայիկ Մ. ) ավտոմեքենաները:
Փրկարարները «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդին եւ ուղեւոր` 31-ամյա Իվետա Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որոնք հոսպիտալացվել են Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, MAN-ի վարորդ Արայիկ Մ.-ն աշխատում է «Սանիթեք» ընկերությունում որպես վարորդ:
Աղբյուրի տվյալներով, Nissan-ի վարորդն ու ուղեւորուհին պարող եւ պարուհի են, որոնք աշխատում են Երեւանում գործող գիշերային ակումբներից մեկում։




























