Հայաստանի ԱԻՆ-ում, ահսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 03:45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարյան փողոցի թիվ 69 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 31 շենքի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:03-ին, մարվել՝  04:29-ին: Ամբողջությամբ այրվել է «Mitsubishi Pajero iO» մակնիշի 77 DR 773 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Դ.) եւ ջերմահարվել «BMW» մակնիշի 34 DZ 220 համարանիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Կ. Խ.) առջեւի ձախակողմյան հատվածը: