Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 9-ին, ժամը 21:35-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղում՝ «Վեգա» խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշատյան խճուղու տներից մեկի մոտակայքում «Ford Mondeo» մակնիշի 34 UC 524 համարանիշով (վարորդ՝ 55-ամյա Խ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, կողաշրջվել եւ հարվածել բետոնե էլ. սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: