Փետրվարի 10-ին, ժամը 22:35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սախարովի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 2 ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Suzuki» մակնիշի 33 LT 179 (վարորդ՝ Տ. Ղ.) եւ «Mercedes-Benz CLK 320» մակնիշի 34 RV 190 պետհամարանիշերով (վարորդ՝ Մ. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Դ. Ղ.-ը (2003 թ. ծնված) եւ Ժ. Ղ.-ը (1983 թ. ծնված) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ հոսպիտալացվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: