Փետրվարի 10-ին, ժամը 8.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շենքերից մեկի բակում կայանված «Մոսկվիչ-2140» ավտոմեքենան փախցրել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 15.30-ին, «Մոսկվիչը» հայտնաբերվել է Նորքի 5-րդ փողոցում:

Մեքենայի վրայից բացակայում էր գազի բալոնը:

Կատարվում է հետաքննություն: