Փետրվարի 10-ին, ժամը 20-ին, 42-ամյա Ազիզ Ուսոյանը ոստիկանության էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 18-ին, ժամը 10-ի սահմաններում, իր կինը՝ 40-ամյա Զաիրա Դումոեւան, դուրս է եկել Երեւան քաղաքի Ջրաշեն 2 փողոց 10 տուն հասցեից եւ անհետ կորել, իսկ փետրվարի 7-ին իրեն հայտնի է դարձել, որ իր կինը դիմել է ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության դեսպանատուն՝ անձնագիր ստանալու նպատակով, եւ կատարել է անհրաժեշտ վճարումներ։

«Զ.Դումոեւայի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165-170 սմ, միջին կազմվածքով, կլորավուն դեմքով, սեւ գույնի մազերով, շագանակագույն աչքերով, մեծ քթով։

Զաիրա Դումոեւայի գտնվելու վայրի վերաբերյալ որեւէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 055-68-68-62, 010-45-02-02, -02 հեռախոսահամարներով»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: