Երեւանում այսօր՝ փետրվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սայաթ Նովա պողոտայի վրա գտնվող «Անի Պլազա» հյուրանոցային համալիրից, որ 12-րդ հարկի թիվ 12 համարում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված համարում՝ մահճակալի վրա բերանքսիվայր վիճակում հայտնաբերել են Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ վրացի 24-ամյա Համզադեհ Զուրաբ Թամեզիեւիչի դին՝ ձեռքի դաստակները կտրված։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կա վարկած, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է եղել։

Մահացածի պարանոցն էլ կապկպված է եղել կպչուն ժապավենով: