Երեւանի բնակիչ, 20-ամյա Հովհաննեսը դատարանում է հայտնվել նախկին ընկերուհուն ծեծելու համար:

Ըստ մեղադրական եզրակացության` Հովհաննեսն անցած տարվա դեկտեմբերի 18-ին անձնական փոխհարաբերությունների շուրջ վիճաբանել է նախկին ընկերուհու հետ: Վիճաբանության ընթացքում Հովհաննեսը ձեռքերով եւ ոտքերով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել աղջկան` պատճառելով թեթեւ մարմնական վնասվածքներ:

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվելու է մայրաքաղաքի դատարաններից մեկում: