Էներգետիկայում արտակարգ իրավիճակը, ինչը ենթադրում է անտրացիտով աշխատող ամբողջ էներգահամակարգի նվազագույն բեռնվածությունը, թույլ կտա ՋԷԿ–րի պահեստներում վառելիքի այս տեսակը երկարաձգել եւս 40 օր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի միացյալ էներգահամարգի օպերատող «Ուկրէներգո» ընկերության ղեկավարի պաշտոնակատար Վսեվոլոդ Կովալչուկը, հաղորդում է УНИАН–ը։
«Անտրացիտի մատակարարումների դադարեցման դեպքում մեզ մոտ պահուստները կբարավարարեն 40 օր՝ էներգետիկայում արտակարգ իրավիճակի դեպքում», – նշել է նա՝ հավելելով, թե տարբեր ՋԷԿ–րի համար այդ ժամկետը կարող է լինել 14-ից մինչեւ 100 օր։ Դրանից հետո, ըստ Կովալչուկի, սպառողների համար էլեկտրաէներգիան մատակարարել հատուկ սահմանված գրաֆիկով։
Ուկրաինայի էներգահամակարգում արտակարդ դրության նպատակահարմարության հարցը ծագել էր ածուխի մատակարարումների արգելափակման եւ էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով դրա պահուստների զգալի կրճատման հետ։



























