Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 14-ից 15-ը հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 3-ը:

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 1 դեպք:

Բացահայտվել է գողության 12, խարդախության 6 եւ հարկերից խուսափելու 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: