Փետրվարի 14-ին, ժամը 20.30-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Նար-Դոսի եւ Խորենացու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 14-ին, ժամը 19.45-ին, «ԳԱԶ-27057-18» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 53 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 14-ին, ժամը 15.40-ին, «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արցախի պողոտայի եւ Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 82-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























