Իր ազգային անվտագության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինի եւ Ռուսաստանի միջեւ իբր գոյություն ունեցող կապի շուրջ աղմուկ բարձրացնելու փորձերը «իմաստազուկ» են եւ դեմոկրատների պարտված թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավում թույլ տված սխալները թաքցնելու փորձ: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է Twitter-ի իր անձնական էջում:
Թրամփը հայտնել է, որ Մայքլ Ֆլինի եւ ռուս դեսպանի միջեւ զրույցը, որն իր օգնականի հրաժարականի պատճառն է դարձել, լրատվամիջոցներին է փոխանցվել հատուկ ծառայությունների կողմից: ԱՄՆ նախագահի ենթադրությամբ՝ դա կարող էին անել կամ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները, կամ Ազգային անվտանգության գործակալության:
«ԱԱԳ-ը եւ ՀԴԲ-ն չպետք է միջամտեն մեր քաղաքականությանը», գրել է նա՝ համաձայնելով այն կարծիքին, որ արտահոսքի հրապարակումը ԱՄՆ-ին «շատ լուրջ իրավիճակի մեջ դնելու» պատճառ է դարձել:



























