«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները Մոսուլում Իրաքի զինծառայողների դեմ անօդաչու կոմերցիոն կվադրոկոպտերներ են օգտագործել, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Ըստ պարբերականի` թռչող սարքերի միջոցով իսլամիստները զինծառայողների ուղղությամբ ականներ են նետում: Կվադրոկոպտերներն ունակ են բավականին հստակությամբ նետել արկը մոտ 300 մետր բարձրությունից: Գրոհայինները նաեւ օգտագործում են սարքավորման տվյալները խաղաղ քաղաքացիների եւ մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցների վրա հարձակվելու համար:

«Անօդաչուների հետ կապված խնդիրը մեզ անհանգստացնում է: Մենք դեռեւս տեխնիկական միջոցներ չունենք գրոհայիններին կանգնեցնելու համար»,-ասել է Իրաքի բանակի բրիգադային գեներալ Յահիա Ռասուլը:

Կվադրոկոպտերներին հակազդելու համար գործածվում են բարձր տեխնոլոգիական գաջեթներ, որոնք ռադիոլաիքների միջոցով կարող են հայտնաբերել դրանք: Սակայն նշվում է, որ դա բավարար չէ: