Նիկարագուայում ավետարանչական հոգեւորականը հրկիզել է մի կնոջ՝ նրանից «չար ոգիներին» վռնդելու համար, հայտնում է Informing-ը։
Հոգեւորականը սկզբում 25-ամյա կնոջը խարույկի վրա հրկիզել է, իսկ հետո նրան նետել անդունդը։ Ծիսակատարության հեեւանքով կինը մարմնի 80 տոկոսի այրվածք է ստացել։ Ստացված վնասվածքներից նա մահացել է տեղի հիվանդանոցում։
Իրավապահ մարմինների ուշադրությունից այդ դեպքը չի վրիպել։ Սկսվել է հետաքննություն, ձերբակալվել է հինգ կասկածյալ։
Նիկարագուայի որոշ հեռավոր բնակավայրերում հոգեկան շեղումներով մարդկանց տեղի բնակիչները առայսօր համարում են «չար ոգիների պատանդներ»։ Նման մարդկանց ազգականները նրանց ոչ թե բժիշկների մոտ են տանում, այլ հոգեւորականների։
Իշխանությունները պետք է ամենայն խստությամբ պատժեն մեղավորնեին, ապագայում նման հանցագործությունների կրկնությունը կանխելու համար, ասել է մարդու իրավունքների հարցերով ոչ պետական հանձնաժողովի խորհրդական Պաբլո Կուեվասը։




























