Հայաստանում գազի սպառման հետ խնդիրներ չեն լինի։ Այս մասին ԱԺ-ում մարտի 1-ին կառավարական ժամին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին։

Արամ Մանուկյանը նկատել էր, որ գազի որքան էլ ցածր սակագներ սահմանի պետությունը, մարդիկ միեւնույն է մեկնում են երկրից ու այդ խնդիրը Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել։ «Իսկ զիջումները, որոնք արել է մեզ ռուսական ընկերությունը, անհատու՞յց են։ Ի՞նչ են մեզնից պահանջում դրանց դիմաց։ Չէ՞ որ ինչպես ասում են՝ անվճար պանիրը միայն թակարդում է լինում»,- ասել է Մանուկյանը։

Կարապետյանը վստահեցրել է, որ գազի սպառման հետ խնդիրներ հանրապետությունում չկան։ Նա հիշեցրել է , որ գազի գները հաջողվել է նվազեցնել ռուսական գազը Վրաստանի տարածքով տարանցելու նոր, ավելի շահավետ պայմանների, նաեւ վարկերի տոկոսավճարների կրճատման, ծախսերի օպտիմալացման, նաեւ շուկայից երկրորդական արձագանքի շնորհիվ՝ որքան շատ է նվազում վառելիքի գինը, այդքան այն ավելի շատ են գործածում։ Որքան շատ են գործածում՝ այդքան շատ եկամուտ է լինում ու դրա շնորհիվ ավելի լավ են փախվում համակարգի մշտական ծախսերը։Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա վարչապետի խոսքով, հիմա նա տարանցման համար վերցնում է 10 տոկոս գազ ՝ առաջին 1 մլրդ խորանարդ մետրից։ Մնացածից վերցնում է գումար, բայց այդ գումարն ավելի քիչ է, քան 10 տոկոս գազը։ Ընդհանուր առամամբ, սպառման աճը պետք է փոխհատուցի սակագների նվազեցումը։ Ռիսկերը (հնարավոր վնասների դեպքում) ստանձնել է ռուսական Գազպրոմը» ՝ ընդառաջ գնալով հայկական կողմին։

Հիշեցնենք, որ 2017-ի հունվարի 1-ից Հայաստանում գազի սակագները նվազել են։ ՄԱսնավորապես, տնային տնտեսությունների համար գազն էժանացել է 146․7 դրամից մինչեւ 139 դրամ 1 խոր․մ-ի համար, իսկ անապահովների համար՝ մինչեւ 100դրամ ( տարեկան առաջին 600 խոր․մ-ի համար)։ Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի բնակչության համար նվազել է 46․2-ից մինչեւ 44․98 դրամ մեկ կՎտ/ժ-ի համար։ Թե գազի , թե էլեկտրաէներգիայի սակագները նվազել են նաեւ բիզնեսի համար։