Ես նպատակահարմար չեմ համարում շարունակել աշխատանքը Հայաստանի օրեսնդիր մարմնում։Այս մասին մարտի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսին է տեսնում իր քաղաքական ապագան, նա պատասխանել է․ «Ընտրություններից հետո պարզ կդառնա։ Դա կախված է նրանից, թե ինչ կոնֆիգուրացիա կձեւավորվի ԱԺ-ում»։
Այն հարցին, արդյոք նա իր սեփական կամքով չի ընդգրկվել ՀՀԿ ցնախընտրական ցուցակում՝ Դավիթ Հարությունյանը պատասխանել է․ «Ես նպատակահարմար չեն համարում շարունակել աշխատանքը օրենսդիր մարմնում»։ Նա նաեւ հայտնել է, որ չի ուզում վերադառնալ արդարադատության նախարարի՝ նախկին պաշտոնին։
Անդրադառնալով այն հարցին, արդյոք նա մասնակցելու է նախընտրական քարոզչությանը, Դավիթ Հարությունյանը ասել է «Անհրաժեշտության դեպքում՝ այո։ Այս պահին ես դեռ չեմ մասնակցում նախընտրական քարոզչությանը»




























