Արցախի Մարտունի քաղաքում այսօր՝ մարտի 2-ին, տեղի է ունեցել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի  հարավարեւելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում ստացած 36-ամյա  Նվեր Բաբաջանյանի հոգեհանգիստը: 

Նվեր Բաբաջանյանի հոգեհանգստին ներկա են գտնվել ԱՀ ՊԲ բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներ: Նվեր Բաբաջանյանը ամուսնացած էր, ունի երկու անչափահաս երեխա: Զոհված պայմանագրային զինծառայողը ՊԲ զինված ուժերում ծառայության էր անցել 1 տարի առաջ:

Ավելի վաղ տեղեկացրել էիք, որ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի  հարավարեւելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում է ստացել 36-ամյա  Նվեր Յուրիի Բաբաջանյանը: