Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում 2017 թվականի սեպտեմբերին կբացեն նոր ամենաբարձրլեռնային ավտոթունելը, որի միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 4,74 մետր: Այս մասին հաղորդում է China Daily-ն՝ վկայակոչելով շինարարների շտաբին:

Թունելը փորում են Միլա լեռան մեջ: Այն կդառնա Լհաչա-Նյինգչի արագընթաց ավտոմայրուղու մի մասը: Թունելի մեկ ուղեմասի երկարությունը կազմում է 5727 մետր, հանդիպակաց ուղեմասի երկարությունը՝ 5720 մետր:

Թունելի շինարարությունը սկսվել է 2015 թվականին: Ներկայումս կատարված է աշխատանքների գրեթե 70 տոկոսը: Շինարարների շտաբի ղեկավարի խոսքով՝ աշխատանքը դժվարացնում է բարձրության պատճառով թթվածնի պակասը, նաեւ ցուրտը, որը ձնռանը հասնում է  մինուս 30 աստիճանի: