Ադրբեջանի Կաբալայի շրջանում սկսվել է լեզգին գյուղացիների հետապնդման նույն սցենարը, որը մինչ այդ Ուջարյան շրջանում էր իրականացվել։
«Դերբենտի» փոխանցմամբ, մարտի 6-ի առավոտյան մի խումբ գյուղացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել Կաբալայում՝ իրենց խնդիրներով դիմելով շրջանի ադմինիստրացիային։ Բայց իշխանությունները հրաժարվել էին երկխոսել նրանց հետ ու հաջորդ օրը ակտիվիստների խումբը Բաքու էր ուղեւորվել՝ արդարություն պահանջելու։
Խնդիրն այն է, որ գառնարածներից խլում են նրանց արոտավայրերը, որտեղ իշխանությունները մտադիր են բամբակ աճեցնել։ Ի տարբերություն Ուջարսկի շրջանի, Կաբալայի շրջանում լեզգինները բնակչության ավելի զգալի մասն են կազմում՝ 17 տոկոսը՝ պաշտոնապես, իսկ իրականում՝ կեսը։ Այնպես որ նման կոնֆլիկտային իրավիճակներն այստեղ կարող են բոլորովին այլ ծավալներ ու անկանխատեսելի բնույթ ձեռք բերել։ Օրինակ Ուջարսկի շրջանում այդ հարցն այդպես էլ չեն կարողացել լուծել ու լեզգինները զրկվել են իրենց արոտավայրերից։ Այսպիսով գառնաբուծությունը դառնում է ոչ շահավեետ, շատերն արդեն վաճառել են իրենց անասուններին ու մնացել առանց ապրուստի միջոցի։ Խախտվում է լեզգին ժողովրդի դարավոր կենսակերպը ու նրանց ապրուստի տնտեսական հիմքերը։ Գյուղացիները հայտնում են, որ կպայքարեն իրենց իրավունքների համար, քանի դեռ արդարություն չեն հասել։




























