ԱՄՆ սենատը հաստատել է նախկին սենատոր հանրապետական Դեն Քոութսին ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։

Քոութսը 16 տարի սենատոր է եղել Ինդիանա նահանգից։ 2001-2005 թթ նա եղել է Գերմանիայում ԱՄՆ դեսպանը։

Բացի դրանից գեներալ լեյտենանտ Հերբերտ Ռեյմոնդ Մաքմասթերը Սենատի կողմից հաստատվել է նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում։

54-ամյա Մաքմասթերը կարիերային զինվորական է, «Պարտականությունների շրջանցում» գրքի հեղինակը, որը քննադատում է վիետնամական պատերազմը։