Քնած դիսպետչերների պատճառով Austral ավընկերության օդանավը վայրէջքի հետ կապված խնդիր է ունեցել Արգենտինայի Լա Ռիոհա օդանավակայանում, հաղորդում է Opinion Austral պարբերականը:

Օդաչուն ութ րոպե ստիպված է եղել պտտվել օդանավակայանի վրա՝ փորձելով կապ հասատատել դիսպետչերների հետ, բայց պատասխան չի ստացել:

Օդանավակայանն աշխատանքն սկսում է ժամը 7-ին, բայց ավիադիսպետչներները պետք է տեղում լինեն ավելի վաղ, սակայն այս անգամ նրանք չեն հասցրել արթնանալ, թեեւ օդանավն էլ մի փոքր շուտ է տեղ հասել:

Ավիադիսպետչերների տեղական ասոցիացիայի նախագահ Գուստավո Կիրոգան էլ հայտարարել է, որ «եթե  օդանավը ժամանում է սահմանված  ժամանակացույցից ավելի վաղ, դա ավիաընկերության մեղքն է. նման իրավիճակները հաճախակի են, իսկ արդյունքում մեղադրում են դիսպետչերներին»:

Նա հերքել է, թե դիսպետչերները քնած են եղել, պարզապես, ըստ նրա, նրանք պետք է աշխատանքի գան առաջին օդանավի ժամանումից մեկ ժամ շուտ: