Հարավաֆրիկյան «Ֆրի Սթեյթ Սթարս»-ի ֆուտբոլիստ Մոհամեդ Անասը խաղից հետո տված հարցազրույցում պատահաբար խոստովանել է դավաճանության մասին, գրում է Mashable պարբերականը:

«Այաքսի» հետ խաղում հաշիվն ավարտվել է 2:2, Անասը դուբլի հեղինակ է դարձել եւ ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ: Լրագրողի հետ զրույցում նա շնորհակալություն է հայտնել «կնոջն ու ընկերուհուն», որից հետո ուղղել է սխալը. «Կնոջս, իհարկե, ես նկատի ունեի կնոջս: Սիրում եմ քեզ, սիրելիս»: