ՀԱՀ հյուսիս-արեւմտյան նահանգում հայտնվել են ավազակախմբեր, որոնք որսում ու սպանում են ավանակներին։ Հանցագործներին պետք են այդ կենդանիների մորթին ու սմբակները, որոնք Չինաստանում պահանջարկ ունեն ու օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ։ Անլեգալ բիզնեսի այս տեսակը լուրջ վնաս է պատճառում գործազորւկ աֆրիկացիներին, որոնք համար ավանակները հաճախ գումար վաստակելու միակ միջոցն են։ Որոշ տվյալներով, ավանակներին սպանելուց առաջ դաժանաբար ծեծում են, հետո նոր քերթում մաշկը։

Այդ կենդանիների կաշվի մեջ հայտնաբերված ժելատինն է պատճառը, որ  ավանակները դարձել են հանցագործների նշանակետը։ Աֆրիկայում այդ նյութը կոմերցիոն արժեք չունի, բայց Չինաստանում մեծ պահանջարկ ունի։ Այն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ՝ անեմիան ու դաշտանադադարի հետ կապված հիվանդությունները բուժելու համար։ Ժելատինը օգտագործվում է նաև որոշ սննդամթերքների բաղադրության մեջ։

Ժելատին կա նաեւ ավանակների սմբակներում։ Ընդ որում Չինաստանում նաեւ գնահատում են ավանակի միսը, որը տավարի մսից օգտակար են համարում։ Չինաստանում 1990-ից առայսօր ավանակների թվաքանակը կիսով չափ կրճատվել է , այդ իսկ պատճառով ժելատինի պահանջարկը բավարարելու համար սկսել են Աֆրիկայում փնտրել այդ հումքը։

Երկու ամիս առաջ Յոհաննեսբուրգում ոստիկանությունը գտել էր մի կոնտեյներ, որի մեջ ավելի քան 5 հազար ավանակի մորթի էր պահված։