Չինաստանի Հենան նահանգում դպրոցներից մեկում հրմշտոցի հետեւանքով 2 մարդ է մահացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սինհուա գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 8-ի սահմաններում, երբ աշակերտները դպրոցի զուգարան են գնացել:

Ավելի քան 20 դպրոցական տուժել է: Նրանց հիվանդանոց են տեղափոխել:

Չի հաղորդվում, սակայն, թե ինչն է եղել հրմշտոցի պատճառը: Միջադեպի հետաքննության համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել: