Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքում Նովրուզի տոնակատարության հրապարակում ոստիկանները սպանել են Քեմալ Քուրքութին։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ ոստիկանները պնդել են, թե երիտասարդը դանակով վազել է դեպի Նովրուզի տոնակատարության վայր ու չի ենթարկվել «կանգնի» պահանջին, որից հետո կրակ է բացվել։

Ոստիկանները նշել են, թե մտածել են, որ երիտասարդը կենդանի մահապարտ է, որի համար էլ սպանել են նրան։

Դիարբեքիրի նահանգապետը նշել է, թե տխրեցնող է երիտասարդի սպանությունը՝ խոստանալով ամբողջովին հետաքննել տեղի ունեցած սպանության մանրամասները։