ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ոստիակնությունը ձերբակալել է 75-ամյա Լինլի Բենսոն Լեմբուրգին, որը մեղադրվում է վիետնամական պատերազմի ժամանակ դասալքության համար: Fox News-ի փոխանցմամբ՝ հիմա նրան ռազմական տրիբունալ է սպառնում:

Ըստ հեռուստաալիքի՝ երկար տարիներ նախկին զինծառայողն ապրել է մտացածին անունով՝ որպես Վիլյամ Ռոբերտսոն: Նա անգամ կնոջից է թաքցրել իր գաղտնիքը, որը վերջինս իմացել է ձերբակալության ժամանակ:

«Կանցկացվի հետաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք Լամբուրգը խաբել է դաշնային կառավարությանը: Պետք է մանրակրկիտ պարզվի, թե ինչ է տեղի ունեցել այն ժամանակ»,- հայտարարել է ոստիկանապետ Լորեն Լեթերայերը: