Տուտլյա-Ջակոբինի-Կրեսակա վիթխարի վառ գիսաստղը Մոսկվայի բնակիչները եւ զբոսաշրջիկները կկարողանան տեսնել ապրիլին: Այս մասին հայտնում է RG-ն` վկայակոչելով Մոսկվայի պլանետարիումին:

Այն առավելագույն տեսանելի կլինի ապրիլի 13-ին:

Գիսաստղը ապրիլին Երկրին կմոտենա նվազագույն հեռավորությամբ` 21,231,152 կմ: Դեռեւս մեկ տարի առաջ երկնային մարմինը 30 անգամ հեռու էր:

Այն կարելի է դիտել արդեն մարտի 30-ի գիշերը: Գիսաստղը լավ տեսանելի կլինի հեռադիտակով, եթե եղանակն ամպամած չլինի: Այն իր պայծառության առավելագույնին կհասնի ապրիլի 13-ին, երբ կհայտնվի արեգակից ամենակարճ հեռավորության վրա:

Պլանետարիումից նշել են, որ գիսաստղը կգտնվի երկնքի մեձզենիթային հատվածում: