Իսրայելի Տվերիա քաղաքում չորեքշաբթի օրը՝ մարտի 29-ին, կալանավորել են տղամարդուն, ով նախկին կնոջ կտրված գլուխը ձեռքին շրջել է փողոցով, հաղորդում է The Jerusalem Post.
Ըստ պարբերականի՝ 30-ամյա կնոջ այրված մարմինը հրդեհից հետո գտել են նրա բնակարանում։ Նշվում է, որ կալանավորվածն ուլտրաօրթոդոքս հրեա է։ Նրան կասկածում են սպանության ու հրդեհի մեջ։
Նշվում է, որ արյունոտված հագուստով տղամարդը նախ գլուխը ձեռքին շրջել է փողոցով, ապա այն նետել աղբամանը։ Դրանից հետո նա վերադարձել է հանցանքի վայր՝ նախկին կնոջ բնակարան ու այրել այն։
Ըստ հարեւանների՝ նախկինում կասկածյալը հոգեկան խնդիրներ է ունեցել։




























