ԱՄՆ-ում խոշոր ՃՏՊ-ի  հետեւանքով 12 մարդ է զոհվել, երեք հոգի վիրավոր է, հաղորդում է BBC-ն:

Վթարը տեղի է ունեցել Տեխաս նահանգի  ճանապարհին: Տեղական եկեղեցուն պատկանող  ավտոբուսը բախվել է պիկապին: Ավտոբուսում գտնվել են Նյու Բրաունֆելս քաղաքի բապտիստական եկեղեցու հավտացյալները: Պիկապի վարորդը վնասվածքներ է ստացել, նրանից բացի մեքենայում ուրիշ մարդ չի եղել:

Ոստիկանությունը պարզում է վթարի հանգամանքերը: Առայժմ պարզ չէ, թե ում մեղքով է այն տեղի ունեցել: