Նյույորքյան Clouds Architecture Office ճարտարապետական ընկերությունը երկնաքերի նախագիծ է ներկայացրել, որը կկառուցվի երկրի շուրջ պտտվող աստղակերպի վրա։ «Անալեմի աշտարակ» (Analemma Tower) անունը ստացած նախագծի մանրամասները հայտնում է Lenta-ն։
Կառույցն առաջարկվում է պարաններով կախել երկնակերպի վրա, որը կտեղակայեն գերոսինխրոն ուղեծրում։ «Անամելի աշտարակը» չի դիպի մոլորակի մակերեսին։ Նշվում է, որ աստղակերպը նման կլինի «ութ»-ի՝ Հյուսիսային եւ Հարավային ամերիկայի վերեւում։ Պտտվելու մեկ շրջանը 24 ժամ կլինի։
Ճարտարապետները ծրագրում են երկնաքերը կառուցել Դուբայի երկնքում՝ համեմատաբար էժան ծախսերի պատճառով, ապա ԱՄՆ տեղափոխել։




























