Ավստրալիայում ջրհեղեղի սպառնալիքի պատճառով շուրջ 40 հազար մարդ է տարհանվելու, հաղորդում է News.com.au պարբերականը:

«Պետք է տարհանվի Թուիդ եւ Ուիլսոն գետերի ներքին եւ վերին հատվածներում բնակվող շուրջ 40 հազար բնակիչ, մասնավորապես՝ Լիսմոր քաղաքից»,- ասել է Նոր Հարավային Ուելս նահանգի անվտանգության հարցերով կոմիսար Մարկ Մորոուն:

Ցիկլոնը հյուսիս-արեւելյան Քվինսլենդ նահանգ է հասել մարտի 28-ին, այն որակավորվել է որպես չորրորդ կարգի փոթարիկ, քամու արագությունը ժամում հասել է մինչեւ 263 կիլոմետրի: 

Ըստ պարբերականի՝ ներկայում առանց էլեկտրականության է մոտ 45 հազար տուն, շատ դպրոցներ փակվել են: