American Airlines ավիաընկերության օդաչուն՝ Ուիլյամ Գրաբսը, մահացել է ԱՄՆ Դալաս քաղաքից (Տեխաս նահանգ) Ալբուկերկե քաղաք (Նյու Մեքսիկո նահանգ) թռիչքի ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեցել Boeing 737-800 օդանավում, հաղորդում է Life-ը։

Միջադեպի հետեւանքով ուղեւորներից ոչ ոք չի տուժել։ Իսկ ավիաընկերությունում արդեն հայտարարել են այն մասին, որ անպայման կօգնեն մահացած օդաչուի ընտանիքին։