Իսլանդիայում 2014-ի համեմատ հին սկանդինավյան աստվածությունների հետեւորդների քանակը մեկուկես անգամ ավելացել է, հայտնում է Morgunblaðið իսլանդական թերթը։

1973-ին Իսլանդիայում պաշտոնապես գրանցված «Ասատու» նեոհեթանոսական պաշտամունքի հետեւորդների քանակը՝ բացարձակ թվերով արտահայտված, դեռ այդքան էլ մեծ չէ, 2014-ին նրանց թիվը կազմել է 2382, իսկ հիմա՝ 3583։ Թերթը նշում է, որ Օդին ու Տոր հին սկանդինավյան աստվածների պաշտամունքը գրավում է նախեւառաջ տղամարդկանց, որոնք կազմում են այդ պաշտամունքի հետեւորդների 67․76 տոկոսը։

2015-ին իսլանդական «Ասատրու» համայնքը հայտնել է, որ երկրի մայրաքաղաքում կառուցում է իր գլխավոր աղոթարանը, որի նախագիծը 2008-ին մշակել է լոնդոնցի դիզայներ Գուդյոն Տոր Էրլենդսոնը։ Շինարարության արժեքը գնահատվել է 130 մլն իսլանդական կրոն՝ 1․17 մլն դոլար։