Երկու գերմանական ընկերություններ մտադիր են մասնակցել ԱՄՆ-ում պատի շինարարության տենդերին։ Բայց դա նրանց համար որոշակի ռիսկեր է պարունակում, գրում է գերմանական Sueddeutsche Zeitung. թերթը։
Եվ այսպես, առաջին ընկերությունը , որը ցանկանում է մասնակցել ԱՄՆ- Մեքսիկա սահմանին պատի շինարարության տենդերին, բավարական Bauer AG ֆիրման է։
Տենդերին մասնակցելու ցանկություն հայտնած 700 ընկերություններից մեկն էլ գերմանական Leupold Brown Goldbach ընկերությունն է։
Ըստ պարբերականի, գերմանական ընկերությունները , որոնք ուզում են մասնակցել թրամփյան պատի շինարարությանը, կարող են բավականին բարդությունների բախվել, քանի որ բետոնե պատը, որը բաժանելու է ընտանիքներին ու մարդկանց զրկելու տեղաշարժի ազատությունից, Գերմանիայում այնքան էլ լավ համբավ չունի։ Հետեւաբար այդ ֆիրմաները կհայտնվեն քննադատությունների թիրախում։
Դա հատկապես վերաբերում է նախագծին ձեռներեց Թոմաս Բաուերի մասնակցությանը, որը օրինակելի գործարարի իմիջ ունի։ 61-ամյա ձեռներեցը նաեւ մի շարք պաշտոններ է զբաղեցնում քաղաքական կազմակերպություններում ու միություններում։
Գերմանական բիզնեսի ներկայացուցիչների շրջանում, հավելում է պարբերականը, «պոպուլյար չեն Դոնալդ Թրամփի արգելափակիչ միջոցառումները , որոնք ուղղված են ազատ առեւտրի ու տեղաշարժի սահմանափակմանը»։




























