Ճապոնիայում կրիպտովալյուտան (թվային ակտիվ), այդ թվում՝ բիտկոնը,  վճարամիջոցի կարգավիճակ է ստացել՝ համաձայն խորհրդարանի կողմից ընդունված  տարադրամային կարգավորման մասին օրենքի: Փաստաթղթում նշված է, որ կրիպտովալյուտան տարադրամային գործառույթ է իրականացնելու, իսկ  դրամային միավորը համարվում է միայն իենը:

Միաժամանակ մի շարք հարցեր՝ հարկային վճարումների եւ իրականացվող գործառնությունների հետ  կապված, առայժմ դեռ լուծված չեն: Ակնկալվում է, որ Աուդիտորական ստանդարտների հարցերով ճապոնական խորհուրդը  միասնական կանոները կներկայացնի միայն կես տարի հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը: