Ծխախտոները եւ այլ թութունային արտադրանքներ Նորվեգիայի տարածքում կվաճառվեն միայն միատոն փաթեթավորմամբ: Ինչպես հայտարարել է երկրի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Բյենթ Հյոիեն` թութունի վաճառքի նոր օրենքները, որոնք համաձայնության վերջին փուլն են անցնում, ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ծրագրվում է, որ բացառություններ կարվեն միայն սիգարների եւ խողովակաձեւ ծխախոտի համար:
Գերատեսչության ղեկավարի խոսքով` նոր փաթեթավորման գույնը կլինի «կեղտոտ» կանաչ: Դրա վրա կլինի պատկերանշան, իսկ արտադրանքի ապրանքանիշի տառաչափերը կստանդարտավորվեն: Բացի այդ, ծխախոտի յուրաքանչյուր տուփի վրա, ինչպես եւ այժմ, կլինեն ծխախոտ ծխողների թոքերի կամ կամ այլ օրգանների պատկերներ, որոնք տառապում են ծխելու հետեւանքով առաջացած հիվանդություններից:




























