Հանրապետության տարածքում ապրիլի 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, այնուհետեւ աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 3-ի գիշերը սպասվում են կարճատեւ տեղումներ: 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +13+15 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +3+8,
Կոտայքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +3+8,
Գեղարքունիքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +3+8,
Լոռիում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +5+10,
Տավուշում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +7+12,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +3+8,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +10+14,
Արարատում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +13+16,
Արմավիրում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +13+16,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +3+8,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +13+16,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` 0+5, ցերեկը` +10+15,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +7+12,
Արցախում՝ գիշերը` 0+4, ցերեկը՝ +10+13:




























