Չինաստանում իրավապահ մարմինները վերջին երկու շաբաթվա ընթացքում Գուանդուն նահանգում ավելի քան 70 խմբավորումից բաղկացած հանցավոր ցանց է ոչնչացրել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ 810 անձ է ձերբակալվել:

«Փոթորիկ 4» գործողության շրջանակում, որը մեկնարկել է մարտի երկրորդ կեսին, ոստիկանությունը շրջայցեր է կատարել նահանգի 21 քաղաքներում: Այդ ընթացքում մեծ քանակությամբ սառը զենք եւ հրազեն է առգրավվել:

Իրավապահներն ավելի քան 810 անձի են ձերբակալել, մասնավորապես՝ խարդախության, դրամաշորթության, մարդկանց առեւանգման, պետական իշխանության տեղական մարմիններին վնաս հասցնող գործողությունների մեղադրանքով: