Չարագործները 150-ից 200 հազար եվրո արժողության թանկարժեք իրեր են գողացել ժամանակակից արվեստի Art Paris Art Fair ցուցահանդես- տոնավաճառի փակման ժամանակ, փարիզյան Գրան- Պալեում, հայտնում է RFI-ն։
Ստենդների ապամոնտաժման ժամանակ անհայտ անձը շեղել է տոնավաճառի մասնակիցների ուշադրությունը, իսկ այդ ընթացքում նրա հանցակիցը գողացել է թանկարժեք իրերը։ Չարագործները գողացել են թանկարժեք իրերով ճամպրուկը, որը դրված էր Գրան-Պալեի նախասրահում։ Հարուցվել է քրեական գործ։




























