Կամբոջայի իշխանությունները ԱՄՆ ռազմածովային ուժերի ինժեներաշինարարական մասերին կարգադրել են լքել երկիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Անցյալ շաբաթ Կամբոջայի արքայական կառավարությունը դեպսանությանը ծանուցել է ԱՄՆ ռազմածովայի ուժերի ինժեներաշինարարական մասերի մասնակցությամբ ծրագիրն անորոշ ժամկետով հետաձգելու որոշման մասին», — ասվում է Պնոմպենում գտնվող ամերիկյան դեսպանատան հայտարարությունում։
Ինչպես նշվում է ամերիկյան դեսպանատան հաղորդագրությունում՝ նման միջոցառումը նշանակում է հրաժարվել ավելի քան 20 նախագծից՝ ԱՄՆ ծովային դեսնատային ինժեներաշինարարական գումարտակի մասնակցությամբ, ներառյալ՝ դպրոցների ու հիվանդանոցների կառուցումը։
Սակայն Կամբոջայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Շխում Սոչեատը հայտարարել է, որ այդ որոշման մասին իրեն ոչինչ հայտնի չէ։




























