Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեգնանքով է պատասխանել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Ռուսաստանի հետ երկխոսության մասին արտահայտություններին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
ՆԱՏՕ-ի երկրների ԱԳՆ նախարարների ընթրիքին ի պատաս[ան Մոսկվայի հետ հարաբերությունների վերաբերյալ արտահայտության, թե «տանգոն պետք է երկուսով պարել», ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նկատել է, որ Լավրովի հետ տանգո չէր պարի։
«Ինձ եւս մայրիկս արգելել է տղաների հետ պարել», - ամերիկացի քաղաքական գործչին ի պատասխան ասել է Lավրովը։
Լավրովի խոսքով՝ եթե Թիլերսոնը զգում է, որ դեռ բոլորի հետ չի կարող պարել, ապա Ռուսաստանում պատրաստ են օգնել։
«Նա շատ փորձառու մարդ է։ Վստահ եմ՝ արագ կսովորի», - նշել է Լավրովը։




























